Փորձ է արվում արժեզրկել հաղթանակ կերտողներին․ Իմ հերոսն իմ հայրն է․ Լևոն Քոչարյան

«Քաղաքական շահերի նպատակով փորձ է արվում արժեզրկել Արցախյան ազատամարտը, հաղթանակ կերտողներին և Արցախի կարևորությունն ընդհանրապես»:

Այս մասին Ինտսագրամի իր էջում գրել է Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը և տեղադրել հոր լուսանկարը։

«Թույլ չե՛նք տա: Բոլոր նրանք, ում հայրը, եղբայրը կամ պապիկը պատերազմի մասնակից է, ունեն իրական հերոս ի դեմս նրանց: Փառք ու պատիվ բոլոր այդ մարդկանց։ Իմ հերոսն իմ հայրն է»: