Փողոցները մաքրա՞ծ ա ուզում տա Ալիևին․ մի կտոր հաց եմ աշխատում․ առևտրականներ (Տեսանյութ)

Փողոցները մաքրա՞ծ ա ուզում տա Ալիևին․ մի կտոր հաց եմ աշխատում․ առևտրականներ (Տեսանյութ)

Փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիներն ահազանգում են՝ Երևանի քաղաքապետարանի, վարչական շրջանի, ինչպես նաև ոստիկանության տասնյակ ծառայողներ ուժի կիրառմամբ առգրավել են իրենց օրվա ապրուստը։

168.am-ը զրուցել է Մաշտոցի պողոտայում փողոցային առևտուր իրականացնող քաղաքացիների հետ, լսել նրանց մտահոգությունները։

Տարածքում փողոցային առևտրի միջոցով օրվա հաց վաստակող քաղաքացիների մեծ մասը կանայք են, բոլորը՝ սոցիալապես խոցելի կարգավիճակում։ Ասում են՝  եթե այս աշխատանքը չլինի, պարզապես չեն կարող գոյատևել, քանի որ մեծ մասը վարձով են ապրում, խնամքին ունեն անչափահաս երեխաներ, նպաստ և թոշակ չեն ստանում։

Առևտրականները պահանջում են, որպեսզի քաղաքային իշխանությունը նախ համապատասխան տաղավարներ հատկացնի Մաշտոցի պողոտայում, հետո նոր միայն իրենց ապրանքն առգրավի։

Քաղաքացիները հիշեցրեցին, որ ժամանակին առևտուր են արել Մաշտոցի պողոտայում գտնվող Փակ շուկայում, որը վերջին տարիներին դարձել է սուպերմարկետ։

«Փողոցները մաքրա՞ծ ա ուզում տա Ալիևին, ջարդում-առգրավում ա, մի կտոր հաց եմ աշխատում»,- ասացին առևտրականները։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում