Փոխանակ մտածելու, որ տղան թշնամու ձեռքում է, ինչ-որ դավաճան են անվանում․ դուք լրի՞վ եք ցնդել

Փոխանակ մտածելու, որ տղան թշնամու ձեռքում է, ինչ-որ դավաճան են անվանում․ դուք լրի՞վ եք ցնդել։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարինե Հարությունյանը։

«Հակառակորդի, տո հենց թշնամու ձեռքում հայտնվել է մեր զինվորը: Մեր տղան, մեր երեխան: Փոխանակ սրա մասին մտածելու, տղային ինչ-որ չակերտավոր հայրենասերներ դավաճան են անվանում: Դու լրի՞վ եք ցնդել: 

Տղայի մարմնի վրա հալածանքի հետքեր կան, հետո ի՞նչ: Չէ՞ր կարող նույն ադրբեջանցին նկարելուց առաջ տղային կտտանքների ենթարկել, հետո հրապարակել՝ հայոց բանակը, Հայաստանի իշխանությանը իր ստոր միջոցներով վարկաբեկելու համար: Կարող էր, չէ՞: Առաջին անգա՞մ է: Ուրեմն ինչո՞վ եք տարբերվում ադրբեջանցի հակահայ քարոզիչներից: Միայն նրանով, որ ձեր անձնագրում ազգության դիմաց գրված է՝ հա՞յ: 

Խոր շունչ քաշեք, կանգ առեք, վերլուծեք, թե ինչ եք անում: Անկախ նրանից, թե ինչ է պատահել ու որն է տղայի՝ այն կողմում հայտնվելու պատճառը: 
Լա՛վ, իշխանությանը չեք սիրում, լա՛վ , ձեզնից հայրենասերը մեկ էլ դուք եք, իսկ տղայի հարազատների մասին մտածե՞լ եք:

Թե՞ դա ձեր հոգը չէ: Ձերը ձեր չարագուշակ գրառումների լայքերն են, մեկ էլ գուցե նախկինների ռեւանշիստական սին նկրտումների ջրաղացին ջուր լցնելը: Մարդու ճակատագիրը ձեզ ընդհանրապես հետաքրքրու՞մ է, թե՞ ոնց»: