Փլուզում՝ Հաղթանակ գյուղում. 3-ամյա երեխան մահացել է, կան վիրավորներ

Փլուզում՝ Հաղթանակ գյուղում. 3-ամյա երեխան մահացել է, կան վիրավորներ

Armtimes.com-ը գրում է․ Մոտ երկու ժամ առաջ դժբախտ պատահար է տեղի ունեցել Այրում խոշորացված համայնքի Հաղթանակ բնակավայրում: Նախկինում որպես հյուրանոց գործած վթարային շենքի պատշգամբներից մեկի փլուզման հետևանքով 3 տարեկան երեխա է մահացել:

Խորհրդային տարիների կառույցը ներկա պահին անկախ վթարային լինելու հանգամանքից, բնակեցված է: Շենքում 7 ընտանիք է ապրում:

Հաղթանակի վարչական ղեկավար Վահրամ Շարոյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց, դեպքի պահին պատշգամբում 7 մարդ է գտնվել: Վթարային կառուցատարրը չի դիմացել ծանրությանը և փլվել է:

«3 տարեկան Անգելինան մահացել է հիվանդանոցի ճանապարհին, 5 վիրավոր կա, Նոյեմբերյանի հիվանդանոցում են, հետազոտվում են: 4-ը կին են, մեկը տղամարդ»,-ասաց Շարոյանը: