Փետրվարի 7-ից ԱՊՊԱ-ն թանկանում է․ վարորդները բողոքում են որոշումից

Փետրվարի 7-ից ԱՊՊԱ-ն թանկանում է․ վարորդները բողոքում են որոշումից

Ավտոապահովագրական ծառայության սակագինը փետրվարի 7-ից 3000 դրամով բարձրանալու է: News.am-ի հետ զրույցում «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը նշեց, որ թանկացումը առավելապես վերաբերում է այն վարորդներին, որոնք նոր են ձեռք բերել վարորդական իրավունք և առաջին պայմանագիրն են կնքնելու ընկերության հետ։պ

«Այն վարորդները, որոնք վթարներ չեն ունեցել և իրենց համար կիրառվել են բոնուսներ, դրանք կիրառվելու են այդ երեք հազար բարձրացած սակագնի վրա, իրենց համար սակագինը ավելի քիչ է բարձրանալու։ Այսինքն՝ օրինապահ, կարգապահ վարորդների համար բեռը քիչ կբարձրանա, կարգազանցների համար ավելի շատ։

Եվ նոր վարորդները, որոնք նոր են մեքենա ձեռք բերել և վարորդական իրավունք ստացել, արդեն նախկինի համեմատ 3000 դրամ բարձր է լինելու։ Նախկինում էլ սակագները տարբեր էին՝ հաշվարկվում են մեքենայի ձիաուժով, ռիսկայնություն և այլն»,- նշեց նա։

ԱՊՊԱ

ԱՊՊԱ չկնքած կամ հիմա առաջին անգամ ԱՊՊԱ կնքելիս ԱՊՊԱ-ի ստանդարտ արժեքը կլինի 41 հազար դրամ, անկախ Ձիաուժից, եթե քո պատճառով հատուցվել է

1. 0-100.000 դրամ, ապա դասը կբարձրանա 3 դասով

2. 100.000-200.000 դրամ դասը կբարձրանա 4 դասով

3. 200.000-500.000 դրամ դասը կբարձրանա 5 դասով

4. 500.000-1.000.000 դրամ դասը կբարձրանա 6 դասով

5. 1.000.000-1.800.000 դրամ դասը կբարձրանա 7 դասով

6. 1.800.000 դրամից ավել 8 դասով, որը կհասնի մինչև 300 % թանկացման, իսկ վթար չունեցողների համար, լավ լուր իրենց համար կթանկանա ընդամենը տարեկան 3 000 դրամ, որի վրա կկիրառվի նաեւ ձեր ընթացիկ զեղչը։

«Վթարներ ունեցողների համար լրացուցիչ գործակիցներ են կիրառվում և իրենց վճարները վթարներից հետո արդեն թանկանում է։ Նախկինում բոլորինը հավասար էր՝ անկախ հասցված վնասի չափից, իսկ հասցված վնասի չափով բոնուսներն այլ կերպ են հաշվարկվելու»,- ասաց Քեյանը։