Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են առաջիկայում հանդիպում ունենալ

Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են առաջիկայում հանդիպում ունենալ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայն են առաջիկայում հանդիպում ունենալ։ Այս մասին նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ, որը հրապարակված է կազմակերպության կայքում։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Հայաստանի վարչապետի հետ Երևանում ու Ադրբեջանի նախագահի հետ Բաքվում։ Քննարկվել են առաջիկայում Փաշինյանի ու Ալիևի հանդիպման նախապատրաստման հարցերը, այդ թվում` քննարկման հնարավոր թեմաները», – նշվում է հայտարարության մեջ։

Երկու երկրների առաջնորդները ընդունել են առաջիկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո հանդիպման առաջարկը։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ համանախագահները դրական են գնահատել հակամարտության կողմերի միջև շփման գծում կորուստների նվազման պահպանումը, ու ողջունել են տարածաշրջանում զարգացող քննարկումները բնակչությանը խաղաղության պատրաստելու վերաբերյալ։

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...