Փաշինյանը չի տիրապետում ինքն իրեն, իր վարքագիծը, նրա հոգեկան վիճակի հետ կապված խնդիրներ կան․ Զարուհի Փոստանջյան

Փաշինյանը չի տիրապետում ինքն իրեն, իր վարքագիծը, նրա հոգեկան վիճակի հետ կապված խնդիրներ կան ։ Այս մասին այսօր կայացած ասուլիսում ասեց Զարուհի Փոստանջյանը։

Նա իր հետ օղի էր բերել վարչապետի անունով և պետական խորհրդանիշերով, ցույց տալու համար, թե ինչպես են անօրինական կերպով անարգում պետական խորհրդանիշերը։

Ըստ Զարուհի Փոստանջյանի, նա դիմել է իրավապահ մարմիններին, սակայն նրանք մերժել են, պատճառաբանելով, որ ամեն ինչ արվել է օրենքի շրջանակներում։

«Փաշինյանը ըստ էության չի տիրապետում ինքն իրեն, իր վարքագիծը։ Հոգեբանների կողմից կարող է բնորոշվել տագնապիալի, որովհետև այդպիսի վրդովմունք և այդխիսի զայրույթ․․․ այդ զայրութը չզսպելը, պաշտոնական դիրքի չարաշահումը խոսում է, որ նրա հոգեկան վիճակի հետ կապված խնդիրներ կան»։