Փաշինյանը մանրամասներ հայտնեց Ալիևի հետ հանդիպումից (Տեսանյութ)

Փաշինյանը մանրամասներ հայտնեց Ալիևի հետ հանդիպումից (Տեսանյութ)

Մեր մտադրությունը և ցանկությունն է օր առաջ ունենալ այդ երկաթուղին, ես չեմ ուզում գերագնահատել այս պայմանավորվածության և նախագծի նշանակությունը, բայց մյուս կողմից չեմ ուզում թերագնահատել։ Սա մի կարևոր պայմանավորվածություն է, որը, իհարկե, հույս ունեմ, որ ճշգրիտ ձևով կիրագործենք: Այս մասին կառավարության հերթական նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բրյուսելում տեղի ուենցած հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահի հետ վերահաստատել ենք Երասխ-Ջուլֆա-Օրրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման մեր որոշումը և պայմանավորվածությունը»,- ասել է նա:

Նա հիշեցրեց, որ այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել տարածաշրջանային կոմինիկացիաների բացմամբ զբաղվող եռակողմ՝ ՀՀ-ՌԴ-Ադրբեջան խմբի քննարկումների արդյունքում։

«Ուզում եմ ընդգծել, որ երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։ Հայստանը այս երկաթուղիով հասանելիություն կստանա դեպի Իրան, Ռուսաստան, իսկ Ադրբեջանը՝ Նախիջևան»,-ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե հաջողվի որոշակի արդյունավետ երկխոսություն սկսել Թուրքիայի հետ և հաջողվի հասնել սահմանի և կոմունիկացիաների բացմանը, այս նախագիծը կարող է շատ ավելի մեծ մասշտաբ ներառել: Նա նշեց՝ ըստ էության Երախսից դեպի Գյումրի երկաթուղի գոյություն ունի, և Գյումրիից Կարս երկաթուղի ևս գոյություն ունի։

Տեսանյութը ստորև