Փայլանի հայտարարությունը՝ Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին

Փայլանի հայտարարությունը՝ Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանը դատապարտել է Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները։

Կարո Փայլան

«Դատապարտում եմ Հայաստանում տեղի ունեցած հեղաշրջման փորձը։ Կոչ եմ անում հայ ժողովրդին տեր կանգնել ժողովրդավարությանը»,- գրել է Փայլանը Twitter-ի էջում։  

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարարն  Մևլութ Չավուշօղլուն նույնպես անդրադարձել էր այսօր ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությանը: Նա նշել է, որ Թուրքիան աշխարհի որ երկրում էլ որ լինի, կտրականապես դեմ է արտահայտվում ռազմական հեղաշրջմանը կամ ռազմական հեղաշրջման փորձերին: