ԱշխարհՏեսանյութ

Ցուցարարները գրավել են Ղազախստանի նախագահական նստավայրը (Տեսանյութ)

Ցուցարարները գրավել են Ղազախստանի նախագահական նստավայրը (Տեսանյութ)

Ցուցարարները գրավել են Ղազախստանի նախագահի՝ Ալմաթիում գտնվող նստավայրը, քաղաքապետարանի, դատախազության շենքերը, հայտնում է Zakon.kz-ը: Իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Ղազախստանում գազի թանկացման հետ կապված ցույցերը չեն դադարում։ Իշխանություններն արդեն հայտարարել են վառելիքի գինը նվազեցնելու մասին, սակայն բողոքի ակցիաները չեն մարում։

Նշենք, որ Ղազախստանի շատ քաղաքներում հունվարի առաջին օրերից բողոքի լայնածավալ ակցիաներ են անցկացվում հեղուկ գազի սակագնի բարձրացման պատճառով: Թեպետ կառավարությանն առընթեր հանձնաժողովը հայտարարել է, որ պատրաստ է կատարել ցուցարարների պահանջն ու իջեցնել սակագինը, սակայն բողոքի ակցիաները չեն դադարում:

Տեսանյութը ստորև

Կիսվեք էջում