Տոնական աղցան` գազարով և հավի մսով

Բաղադրիչներ

  • հավի կրծքամիս – 100գր
  • գազար – 100գր
  • տաքդեղ – 100գր
  • սխտոր – 1 պճեղ
  • բուսայուղ – 2ճ/գդ
  • թթվասեր – 2ճ/գդ
  • աղ – ըստ ճաշակի
  • պղպեղ սև – ըստ ճաշակի
 Պատրաստման եղանակ՝

Գազարը և տաքդեղը կտրատում ենք ձողիկներով:

Մանրացնում ենք հավի կրծքամիսը և տապակում բուսայուղով պատված թավայում մինչև եփելը և թեթևակի կարմրելը:

Խառնում ենք տապակված հավի կրծքամիսը կտրատված բանջարեղենների հետ, վրան ճզմում սխտորը, համեմում աղ և պղպեղով: Ստացված զանգվածը լավ խառնում ենք թթվասերով:

Գազարով և հավի մսով աղցան,  որի պատրաստումը Ձեզանից կխլի ընդամենը 20 րոպե: Կարելի է համեմել ինչպես մայոնեզով, այնպես էլ թթվասերով:

Նյութի աղբյուր՝ Pressmedia.am

 

 

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...