«Տղերք, դուք գի՞ժ եք, թե՞ մեզ եք գժի տեղ դրել». Վազգեն Սաղաթելյան

Վազգեն Սաղաթելյանը Ֆեյսբուքյան իր էջում գր է․ «Տղերք, դուք գի՞ժ եք, թե՞ մեզ եք գժի տեղ դրել․

1.5 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարեց, որ դահլիճում «հերյուրանքներ» են տարածվում, թե վարչապետ Կարեն Կարապետյանը բացակայում է կառավարության հետ հարցուպատասխանից։

Փաշինյանը ժպտալով նշեց, թե ինքը չի կարող հավատալ նման «սադրիչ լուրերին», եւ նույնիսկ անվստահություն է հայտնում սեփական աչքերին, որոնք ակնհայտ սխալ տեղեկատվություն են փոխանցում, և մատնանշեց ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածը, որով ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է, իսկ Սահմանադրության 80-րդ հոդվածն արձանագրել է, որ եթե որևէ մեկը ՀՀ վարչապետ է, այս օրը, այս ժամին երկրագնդի վրա նա որեւէ այլ վայրում գտնվել չի կարող։

Դրանից հետո կրկես էր ԱԺ դահլիճում, Փաշինյանն էլ գլխավոր ծաղրածուն, ով մոտեցավ խոսափողին ու թե բա «Բարի երեկո պարոն վարչապետ, ուրախ ենք այսօր Ձեզ խորհրդարանում տեսնել եւ ուրախ ենք, որ Դուք տիրապետում եք Ձեր սահմանադրական պարտականություններին»։

Այսօր Փաշինյանը ներկա չէր ԱԺ-ում, այսինքն, իր իսկ խոսքերով նա այն վարչապետն է, որը չի տիրապետում իր սահմանադրական պարտականություններին։

Լրագրողները ճշտեցին ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանից թե ի՞նչ է նա կարծում այս ամենի շուրջ, Արարատն էլ շատ հանգիստ տոնով թե բա. «Բայց ինչի Փաշինյանը երկրու՞մ ա։ Բա որ երկրում չի, էլ ո՞նց ներկա գտնվի», ծիծաղով ամփոփեց ԱԺ խոսնակը։

Իրեն հիշեցրեցին Փաշինյանի խոսքերը, ինչին նա արձագանքեց, որ չի հիշում նման բան, հավանաբար այլ կոնտեքստ ա եղել, վերջում էլ ավելացրեց, որ դա «օրենքի շատ աբսուրդային մեկնաբանում է»։

Հիմա հարց. Տղերք, դուք գի՞ժ եք, թե՞ մեզ եք գժի տեղ դրել»։