Տղերք, ազգի մեջ թշնամի մի փնտրեք և «սևազգեստների որսը» մեր սահմաններից դուրս իրականացրեք

Տղերք, ազգի մեջ թշնամի մի փնտրեք և «սևազգեստների որսը» մեր սահմաններից դուրս իրականացրեք։ Ալեն Ղուլյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ասֆալտին փռման ենթակա վտանգավոր սևազգեստ տարրե՞ր էիք փնտրում…

Այս երկու սևազգեստներից մեկը հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ադրբեջանի զինված ուժերի փոխգնդապետ Ռամիլ Սաֆարովն է, մյուս՝ Արցախի պաշտպանության բանակի զինծառայող Քյարամ Սլոյանին գլխատած ադրբեջանցի զինծառայող Էլնուր Ֆարզալիևն է…

Տղերք, ազգի մեջ թշնամի մի փնտրեք և «սևազգեստների որսը» մեր սահմաններից դուրս իրականացրեք։ Այդ ռեսուրսները` գործակալական ցանց, հատուկ նշանակության ուժեր և ալն, նպատակային օգտագործեք…»։