Տիգրան Արզաքանցյանին թույլ չտվեցին ելույթ ունենալ (Տեսանյութ)

Տիգրան Արզաքանցյանին թույլ չտվեցին ելույթ ունենալ (Տեսանյութ)

Քիչ առաչ ԱԺ-ի դիմաց ելույլ ունենալու նախաձեռնությամբ հանդես եկավ «Ուժը հայրենյաց» կուսակցության առաջնորդ Տիգրան Արզաքանցյանը։ Հավաքված քաղաքացիները, սակայն, բոյկոտեցին նրա ելույթը՝ թույլ չտալով անգամ բարձրանալ ելույթների համար նախատեսված հատվածը։ 

Սուլոցներով ցուցարարները պահանջեցին բեմից իջնել նրան, ապա քաշքշեցին:

Նշենք, որ քաղաքացիները ԱԺ պատգամավորներին ժամանակ են տվել ԱԺ ներկայանալու համար, որպեսզի Փաշինյանին անվստահություն հայտնեն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ասել էր, որ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների 35 պատգամավորները միանում են վարչապետի պաշտոնանկության պահանջին, իսկ գործընթացն ավարտին հասցնելու համար հարկավոր է ՔՊ-ից 18 պատգամավորի ստորագրություն։

Նա նաև ասել էր, որ այդ պատգամավորներին պետք է բերման ենթարկել ԱԺ։

Տեսանյութը ստորև