Տարոն Մարգարյանը լքել է Հայաստանը և ընտանիքով բնակություն հաստատել Մոսկվայում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով`Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը լքել է Հայաստանը եւ ընտանիքով բնակություն հաստատել Մոսկվայում:

Նրա զավակները սովորում են Մոսկվայի տարբեր ուսումնական հաստատություններում: Այժմ նրա երեւանյան տանը բնակվում են մայրը եւ քրոջ ընտանիքը:

Մարգարյանի մերձավոր շրջապատից հաստատեցին, որ նա Հայաստանում չէ, բայց գտնվելու վայրը չասացին:

Հիշեցնենք, որ ոստիկանության կոռուպցիայի եւ տնտեսական հանցագործությունների հակազդման վարչությունում Մարգարյանի դեմ քրգործ էր հարուցվել, եւ նա, խուսափելով անցանկալի զարգացումներից, 1 միլիարդից ավելի գումար է վճարել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվիր ընկերներիդ հետ