«Տարածվող նամակագրության սքրինները կեղծ են, նման բան չի եղել»․ Լևոն Քոչարյան

«Տարածվող նամակագրության սքրինները կեղծ են: Նման բան չի եղել:

Կատարվածը հերթական անգամ ապացուցում է այն, ինչը մշտապես ասում եմ. տարիներ շարունակվող կեղծիքը ձեռք է բերում նոր լկտի որակներ:

Իսկ թե ինչ գործ ունեին սարքած սքրինի մեջ ոչ անհայտ անձինք, ինչու էր իրանցից մեկը տարածում ու հետո արագ ջնջում պոստը ինչպես և ջնջվեց նյութը՝ մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Լևոն Քոչարյանը։