«Տաշիր պիցցա»-ում թունավորվածների թիվը հասել է 98-ի

«Տաշիր պիցցա»-ում թունավորվածների թիվը հասել է 98-ի

«Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտված և աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 98-ի: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Հոսպիտալացվածներից 53-ը բուժօգնություն է ստանում Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում, որոնցից 13-ը՝ մինչև 18 տարեկան են:

32 քաղաքացի բուժօգնություն է ստանում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, որոնցից 1-ը՝ մինչև 18 տարեկան, 11-ը՝ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում, 2-ը՝ Մարտունու բժշկական կենտրում»,– նշված է հաղորդագրության մեջ։

Պացիենտներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մյուսներինը՝ բավարար: Նրանցից 1-ը դուրս է գրվել:Ավելի վաղ հայտնել էինք, որ թունավորման դեպքերի պատճառով «Տաշիր պիցցայի» մասնաճյուղերը ժամանակավորապես փակ կլինեն։