Վրաստանում վթարից տուժած երեխային 3-րդ դրական կարգի արյուն է անհրաժեշտ

Վրաստանում վթարից տուժած երեխային 3֊րդ դրական կարգի արյուն է անհրաժեշտ: Այս մասին հայտնում է Ալիք Մեդիայի ֆեյսբուքյան էջը:

Նշենք, որ այսօր՝ առավոտյան ժամը 06։00-ին մոտ, Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և բռնկվել։

Պատահարի հետևանքով Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացիներ՝ Ռ. Հ., Է. Մ. և Ա. Մ. մահացել են, իսկ հինգը՝ Լ. Մ., Մ. Մ., Մ. Մ., Ա. Մ. և Ռ. Մ., տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիի և Թբիլիսիի բժշկական կենտրոններ։