Վրանը տնիցս ներքեւ խփել են, ասացին՝ ամսի 5-ին պետք է այդ 12 տանը ոչ մեկ չլինի ապրող. Շուռնուխի գյուղապետ

Վրանը տնիցս ներքեւ խփել են, ասացին՝ ամսի 5-ին պետք է այդ 12 տանը ոչ մեկ չլինի ապրող. Շուռնուխի գյուղապետ

News.am-ը գրում է․ Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի բնակիչներին ադրբեջանցիներն ասել են, որ մինչեւ հունվարի 5-ը պետք է հեռանան այն տներից, որոնք սահմանազատումից հետո անցնում են Ադրբեջանին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը:

«Հիմա ես իմ բալկոնում նստած եմ, նրանք էլ վրանը տնիցս ներքեւ խփել են, խոսակցությունների ժամանակ էլ ասացին՝ ամսի 5-ին պետք է այդ 12 տանը ոչ մեկ չլինի ապրող, անասուններն էլ իրավունք չունեն անցնել այդ կողմ, ասացին՝ մեր սահմանապահները գիտեն, ոնց անեն, որ էլ անասուն չանցնի, եթե մի անգամ անցավ»,- ասաց գյուղապետը՝ նշելով, որ արդեն գյուղացիները սկսում են հավաքել իրերը, ազատել տները:

Հիշեցնենք, որ գյուղի տների ազատումը խնդրահարույց էր, գյուղացիները մի քանի օր առաջ փակել էին մայրուղին այն բանից հետո, երբ ադրբեջանցիները եկել էին սահմանազատում անելու:

Մայրուղին որոշ ժամանակ փակ պահելուց հետո այն բացել էին, երբ ԱԱԾ-ից իրենց հայտնել էին, որ մինչեւ հունվարի 2-3-ը կարող են մնալ իրենց տներում, այնուհետեւ հետագա անելիքների մասին կտեղեկացնեն: Փաստորեն գյուղացիները ստիպած են լքել իրենց տները, հարցը լուծվում է գյուղի 12 տունը Ադրբեջանին թողնելով:

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում