Վորոնեժում ավտոբուս է պայթել․ կա զոհ և վիրավորներ (Տեսանյութ)

Վորոնեժում ավտոբուս է պայթել․ կա զոհ և վիրավորներ (Տեսանյութ)

Վորոնեժում երեկ երեկոյան ПАЗ մակնիշի ուղևորատար ավտոբուս է պայթել, որում 35 ուղևոր է եղել:

Ավտոբուսի պայթյունի հետևանքով 19 մարդ է տուժել, 1 մարդ մահացել է, հայտնել է ՌԴ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

«Տուժածները Վորոնեժի հիվանդանոցներ են տեղափոխվել՝ տարբեր աստիճանի վնասվածքներով. 3-ի վիճակը բժիշկների կողմից ծանր է գնահատվում, 8-ինը՝ միջին ծանրության»,-ասված է հաղորդագրության մեջ:

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու հոդվածով։

Տեսանյութը ստորև