Վնգստացող դատավորների հերթն է գալիս, որոնք «վեշերը» պիտի հավաքեն․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Վնգստացող դատավորների հերթն է գալիս, որոնք «վեշերը» պիտի հավաքեն․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում անդրադարձել է դատավորների գործունեությանը և հայտարարել, որ շուտով գալու է «վնգստացող» դատավորների պատասխան տալու ժամանակը։

«Վնգստացող դատավորների հերթն է գալիս, որոնք «վեշերը» պիտի հավաքեն, հեսա Սահմանադրական դատարանի հերթը կգա՝ կորոնավիրուսային դատարանի, որոնք փրկվեցին և ժամանակ են շահում կրոնավիրուսի շնորհիվ։

Բոլորի հերթը գալու է։ Ես կասկածելու տեղիք չունեմ, ինձ ոչ մեկ չի կարող կանգնեցնել, միայն ժողովուրդն է, որ կարող է ինձ կանգնեցնել։

Կոպեկ առ կոպեկ հետ ենք բերելու, ապօրինի ձեռք բերված դղյակները ձեռքներից առնելու ենք»։

Տեսանյութը ստորև