Վլադիմիր Պուտինը պաշտոնական Վաշինգտոնից պահանջել է ներկայացնել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում ռուսների միջամտության փաստեր

ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկել անձանց, ովքեր չեն խախտել երկրի օրենքները:

Վլադիմիր Պուտինը պաշտոնական Վաշինգտոնից պահանջել է ներկայացնել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում ռուսների միջամտության փաստեր

«Ռուսաստանը պետք է ստանա և ուսումնասիրի փաստերն ու ինքնուրույնաբար որոշի մեղավորների պատժի աստիճանը, ովքեր ԱՄՆ-ի կողմից մեղադրվում են 2016 թ.-ի նախագահական ընտրություններին միջամտելու համար»,- ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է Վլադիմիր Պուտինը: