Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է աքսորել Մառա Բաղդասարյանին

Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է աքսորել Մառա Բաղդասարյանին

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին կարծում է, որ աքսորը պատժի գործուն ձև է։ Նա իր տեսակետը հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, որի ընթացքում քննարկվել է նաև աքսորելու պրակտիկան վերսկսելու հարցը։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Դա պետք է անել։ Աքսորը ծանր պատիժ է: Հիշում եք Մառա Բաղդասարյանին։ Նա խախտել էր ճանապարհային երթևեկության կանոնները և չէր արձագանքել տուգանքներին։ Ահա Մոսկվայից աքսորելը գործուն պատիժ կլիներ…

Մառա Բաղդասարյան

Գնա այլ տարածաշրջան, ուզո՞ւմ ես` պալատում ապրիր…», — ասել է Ժիրինովսկին։ Նշենք, որ Ռուսաստանի նախագահն այսօր տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում է անցկացրել Պետդումայի ընտրություններում հաղթած կուսակցությունների ղեկավարների հետ։

Նշենք, որ 2017 թ․ մարտին Մառա Բաղդասարյանին դատարանը ցմահ զրկեց վարորդական իրավունքից։