«Վարչապետի ու ՊՆ նախարարի որդիները ոչ մի րոպե չպետք է անցկացնեն առաջնագծում». Տիգրան Մազմանյան

Տիգրան Մազմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ իր մտահոգությունն հայտնելով վարչապետի ու ՊՆ նախարարի որդիների՝ առաջնագծում ծառայելու վերաբերյալ․

«Բարի Օր սիրելի հայրենակիցներ, ուզում եմ բարձրաձայնել մի հարցի մասին և կիսվել իմ կարծիքով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որոշ ժամանակ առաջ բարձրաձայնեց այն մասին, որ իր որդին` Աշոտը պետք է պարտադիր զինվորական ծառայության անցնի ՀՀ Զինված ուժերում և ծառայությությունը անցկացնի ԼՂՀ առաջնագծում։

Իմ կարծիքով սա կլինի շատ ռիսկային որոշում, քանի որ, թշնամին իմանալով տվյալ մարտական դիրքում ծառայում է վարչապետի որդին, պատկերացնում եք՞ ինչ կկատարվի այդ դիրքում ամեն օր, ամեն գիշեր։

Անվտանգության նկատառումներից ելնելով, ես կոչ եմ անում Վարչապետին և Պաշտպանության նախարարին, այնպես անել, որ թե Վարչապետի, և թե ՊՆ նախարարի որդիները`ծառայելով ԼՂՀ-ում, ոչ մի րոպե չանցկացնեն առաջնագծում։

Հ.Գ Սիրելի ընկերներ ես չեմ սում, որ պետքա չծառայի այլ պետքա և պարտադիրա ծառայի, բայց ոչ սահմանին քանի որ դրանով ոչ թե նրա անվտանգության համար այլ միյուսների անվտանգության համար»։