«Թող կպնեմ Օսկարին»․ Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը «Օսկար»-ի է արժանացել
97-րդ «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի ու Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը 5 «Օսկար»-ի է արժանացել։
Լավագույն դերասանուհի է ճանաչվել Մայքի Մեդիսոնը՝ «Անորա» ֆիլմի համար։
Լավագույն ռեժիսոր նոմինացիայում հաղթող է ճանաչվել Շոն Բեյքերն՝ իր «Անորա» ֆիլմով։
Ֆիլմը հաղթել է «Լավագույն ֆիլմ», «Լավագույն մոնտաժ» և «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգերում։