Վանո Սիրադեղյանի աճյունը Վրաստանում է. «Իրավունք»

Վանո Սիրադեղյանի աճյունը Վրաստանում է

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն, պետական, կուսակցական, հասարակական գործիչ, գրող եւ հրապարակախոս Վանո Սիրադեղյանի աճյունը գտնվում է հարեւան Վրաստանում:

Ավելի վաղ հարցի շուրջ, թե երբ է ՀՀ տեղափոխվելու Սիրադեղյանի աճյունը, մեկնաբանություն էինք ստացել որդուց՝ Խաչատուր Սիրադեղյանից, որը մասնավորապես ասել էր. «Տեղափոխման գորընթացը այս պահին ընթանում է:

Վանո Սիրադեղյան

Բայց թե երբ արդեն հայրիկիս աճյունը վերջնականապես կլինի հայրենի երկրում, ցավոք, հստակ նշել չենք կարող: Բայց այն, որ հայրիկիս աճյունը անպայման բերելու ենք, դա քննարկման ենթակա չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում