Վանաձորցի բոցաշունց ելույթ ունեցած 17-ամյա երիտասարդը որոշել է ընդդիմադիր քաղաքական գործիչ դառնալ

Համացանցի «աստղ» դարձած, բոցաշունց ելույթ ունեցած 17-ամյա վանաձորցին կշեռքի նժարին է դնում նախորդ և ներկա իշխանությունների արածն ու չարածը և նշում՝ ներկայիս իշխանություններն ավելի մարդկային են:

Մշտապես կոստյումով ու փողկապով շրջող երիտասարդն ասում է, որ նախկին իշխանության դասերից շատ բան է սովորել, որոնցից ամենակարևորը համարում է «մարդկային արժեքն» ու «ինքնագիտակցությունը»:

Աշոտը այժմ սովորում է աշուղական դպրոցում, Թովմաս Պողոսյանի սանն է։ Ծնողները երազում են, որ իրենց որդին դառնա հանրահայտ երգիչ, բայց միաժամանակ ասում են, որ դեմ չեն գնա Աշոտի քաղաքական գործիչ դառնալու որոշմանը։

Ինչ վերաբերում է Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքագիտական դպրոց սովորելուն, ասում է, վեցամսյա անվճար դասընթացների է մասնակցել։ Անցած տարի հեղափոխության օրերին, սակայն, որոշել է կիսատ թողնել այդ դասընթացները։