Վանաձորում տան հրդեհի հետևանքով քաղաքացի է այրվել

Վանաձորում տան հրդեհի հետևանքով քաղաքացի է այրվել

Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 17-ին, ժամը 12։06-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Հյուսիսային 17 փողոցում այրվում է մեկհարկանի տուն։ Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։55-ին, մարվել՝ 14։32-ին։

Սենյակներից մեկում հայտնաբերվել է Վ․ Ո․-ի (ծնված 1933 թ․) այրված դին։