Վաղը՝ առավոտյան 8։30-ից պայքարը նոր թափով կշարունակվի. Իշխան Սաղաթելյան

Վաղը՝ առավոտյան 8։30-ից պայքարը նոր թափով կշարունակվի. Իշխան Սաղաթելյան

Բաղրամյան պողոտան և Դեմիրճյան փողոցը շարունակում են փակ մնալ, իսկ խորհրդարանի շենքը՝ շրջափակված։

Ողջ գիշեր քաղաքացիները կմնան այստեղ։

ՀՓՇ համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ առավոտյան 8։30-ից պայքարը նոր թափով կշարունակվի, իսկ ժամը 16։00-ին, տեղի կունենա մեծ հանրահավաք։

Նա կոչ է արել բոլոր քաղաքացիներին գալ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցներ, քանի որ յուրաքանչյուրի ներկայությունը խիստ անհրաժեշտ է։

«Բաղրամյան և Դեմիրճյան փողոցները պետք է պահել։ Վաղվա համար ևս ունենք ծրագրեր։ Եկե՛ք կանգնեք բանակի կողքին, Հայաստանի կողքին, Արցախի կողքին, Սահմանադրության կողքին։ Նիկոլն ու իր քաղաքական թիմը խորհրդարան կմտնեն միայն մի դեպքում՝ եթե Նիկոլը կարդա իր հրաժարականի տեքստը»,-հայտարարել է Իշխան Սաղաթելյանը։

Նշենք, ոչ ավելի վաղ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ իրենք մինչև վաղը՝ ժամը 12։00-ը, ժամանակ են տալիս Նիկոլ Փաշինյանին, որպեսզի հրաժարական տա։