«Սևանա լճի հերն անիծել են ու հիմա նորից կռիվ են տալիս իրենց գրպանի համար». Լիզա Ճաղարյան

«Սևանա լճի հերն անիծել են ու հիմա նորից կռիվ են տալիս իրենց գրպանի համար». – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Լիզա Ճաղարյանը։

«Սևան-Երևան մայրուղին փակողները հենց էն մարդիկ են, որ սեփական գրպանի համար Սևանա լճի հերն անիծել են ու հիմա նորից կռիվ են տալիս իրենց գրպանի համար»։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Սևանա լճի ափի օբյեկտների տերերը փակել էին Սևան-Գավառ ավտոճանապարհը և բողոքի ակցիա են իրականցնում։