Սևանա լճից ջուր խմելուց հետո կովերը սկսել են ուռել ու սատկել. Ահազանգ (ֆոտո)

Սևանա լճից ջուր խմելուց հետո կենդանիները սկսել են ուռել ու սատկել: Այս մասին հայտնել է ֆեյսբուքյան էջերից մեկը:

«Դեպքը տեղի է ունեցել այսօր, Մարտունի քաղաքում, Սևանա լճի ափի մոտ: Ականատեսներից մեկն ասում է, որ կենդանիները մոտ 10-ն էին, լճից ջուր խմելուց հետո սկսել են տարօրինակ պահել իրենց, ուռչել են, հետո սատկել… Կենդանիների մի մասին դեռ չեն գտել, անտառի տարածքում անհետացել են:

Նկարնեից պարզ է դառնում, որ կենդանիները, իրոք, ուռչած են. որոշների վիզը կտրած է, ու կոկորդից դուրս եկած զանգվածը կարծես ջրիմուռ կամ խոտ լինի: Հավանաբար սատկելուց հետո կտրել են, որ տեսնեն` ինչ են կերել…»։