«Ստո՛ւմ եք», «ստախոսը դո՛ւք եք». թեժ բանավեճ՝ Սիսակ Գաբրիելյանի և Արսեն Բաբայանի միջև (Տեսանյութ)

«Ստո՛ւմ եք», «ստախոսը դո՛ւք եք». թեժ բանավեճ՝ Սիսակ Գաբրիելյանի և Արսեն Բաբայանի միջև (Տեսանյութ)

ԱԺ իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն այսօր «Ազատություն» ռ/կ-ի եթերում նախընտրական բանավեճի ժամանակ ասել է, թե հեղափոխության/իշխանափոխության ոչ բոլոր խոստումներն են իրենք կատարել:

Որպես դրա հիմնական պատճառ՝ իշխանական թևի ներկայացուցիչը նշել է այն հանգամանքը, որ իրենց թիմը չի հասցրել մի ամբողջական ժամկետով կառավարել:

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ անդամ Միքայել Նահապետյանն էլ իր հերթին նշել է, որ ՀՀ-ում կային առաջնահերթ մի շարք խնդիրներ, որոնք այդպես էլ չեն լուծվել՝ օլիգարխիայի վերացումը, արդարադատության հաստատումը և այլն:

«Պատիվ ունեմ» դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու Արսեն Բաբայանն էլ իր հերթին նշել է. «Այս իշխանության խոստումները՝ ամենափոքրից մինչև ամենամեծը, ոչ միայն չեն իրականացվել, այլ հակառակն են եղել: Օրինակ, տեսախցիկները հանելու խոստումը. լրիվ հակառակն է տեղի ունեցել»:

Բաբայանի խոսքը եթերի ընթացքում ընդհատել է Գաբրիելյանը՝ ասելով. «Ստո՛ւմ եք, չի՛ կարող լինել էնպես, որ մենք ասենք՝ տեսախցիկները հանենք, ստո՛ւմ եք»: Բաբայանն, էլ իր հերթին դիմելով իշխանական պատգամավորին, ասել է. «Ստախոսը դո՛ւք եք»:

Մանրամասները՝ ստորև տեսանյութում