Ստիպում է աշխատակիցներին աշխատավայրում մնալ մինչև ժամը 20:00-ն. Արմեն Մուրադյանի «նորարարությունները» անհարմարություններ են ստեղծում «Ժողովուրդ»

ՀՀ առողջապահության նախկին նախարար, Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը մի շարք նորարարություններ է անում, որոնք հասցրել են ձանձրացնել ու անհարմարություններ առաջացնել կոլեկտիվի մի մասի մոտ: Մասնավորապես աշխատակիցներին հանձնարարվել է խորհրդակցությունների ժամանակ անջատել բջջային հեռախոսները, մտցրել է dress code. տղամարդկանց համար փողկապը պարտադիր է:

Ստիպում է աշխատակիցներին աշխատավայրում մնալ մինչեւ ժամը 20:00-ն, երբեմն առանց հանգստյան օրերի: Բոլոր դասախոսներին, անկախ նրանց լեզվական կարողությունները հաշվի առնելու, ստիպում է անգլալեզու հոդվածներ տպագրել հեղինակավոր միջազգային գիտական հանդեսներում՝ հիմնավորելով, թե բուհի միջազգայնացման համար է պետք:

Ամբիոնների վարիչներին պարտադրում է անիմաստ եւ անհասկանալի կանոնակարգեր մշակել: Գիշերային ժամերին սպիտակ խալաթով ցուցադրական ստուգայցերի է գնում համալսարանական հիվանդանոցներ, ամեն օր տարբեր միջոցառումներ է կազմակերպում եւ հանրայնացնում դրանք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝ armlur.am