ՄամուլՏեսանյութ

Ստիպել են ինձ, որ ցուցմունք տամ Լևոն Քոչարյանի դեմ․ Նարինե Հայրապետյան

 Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Նարինե Հայրապետյան, տեսաուղերձով դիմել է իր ընկերներին և  գործընկերներին։

Նա հայտնել է, որ քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանից, համարում է, որ միայն այդ երկրում է, որ իր կյանքին վտանգ չի սպառնում։

Հայտարարությունը նա արել է ուղիղ եթերում՝ նշելով, որ Հայաստանում իր ու իշխող կուսակցության ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական հետապնդումներ են ընթանում։

Նարինե Հայրապետյանը հայտարարել է նաև, որ իրեն ստիպել են կեղծ վկայություններ տալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի, «Հայաստան» դաշինքի անդամ Անդրանիկ Թևանյանի դեմ։

Կիսվեք էջում