Ստեփանակերտում վնասազերծվել է 4 քաղաքացի, ովքեր զբաղվում էին թալանով

Ստեփանակերտում վնասազերծվել է 4 քաղաքացի, ովքեր զբաղվում էին թալանով

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ նոյեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում: Տեղի իրավապահները քաղաքացիների հետ վնասազերծել են և Ստեփանակերտի ոստիկանություն են բերման ենթարկել 4 հայ ստահակի, ովքեր Արցախի Հանրապետությունում կասկածվում են թալանով զբաղվելու մեջ:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում դեպքի ականատեսներն ասում էին.

«Պատերազի առաջին օրվանից մի քանի երիտասարդներով՝ մեր ուժերով, միշտ առաջնագիծ զինվորին հասցրել ենք ինչ կարող ենք՝ սնունդ, առաջին անհրաժեշտության պարագաներ: Երեկ հերթական օգնությունը տանելուց հետո նկատեցինք, որ Hyundai Elantra ավտոմեքենան, որի ապակիները կոտրված են, անցավ մեր մոտից ու քանի որ վստահ ենք, որ դա մեր մեքենան է, սկսեցին հետապնդել:

ստեփանակերտ գողություն

Մի պահ մեր տեսադաշտից կորավ: Ճիշտ կողմնորոշվեցինք ու դիմեցինք դրսում գտնվող Ստեփանակերտի իրավապահներին: Վերջիններս վայրկյանների ընթացքում վնասազերծեցին այդ 4 թալանչիներին ու տարան ոստիկանություն: Որոշ ժամանակ անց մեզ ասացին, որ նյութեր են նախապատրաստվում և դեպքի մասին արդեն տեղեկացրել են Հայաստանի իրենց գործընկերներին:

Խոսքեր չենք գտնում ասելու, թե ինչպես կարելի է այս օրերին, երբ հայությունը մի բռունցք դարձած, ով ինչով կարող է փորձում է օգնել վիրավոր Արցախին, իսկ նման ստահակ ճիվաղները զբաղվում են թալանով»:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երիտասարդների կողմից կատարված ազգանվեր աշխատանքների մասին, երբ նրանք առաջին օրվանից կանգնած են եղել զինվորի կողքին և ինչով կարողացել օգնել են Արցախին, իմացել է նաև Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը՝ ժողովրդի սիրելի՝ լեգենդար Կոմանդոսը: