Սպիտակ քաղաքի «Լվա ինքդ» ավտոլվացման կետում հայտնաբերվել է տղամարդու դի

Սպիտակ քաղաքի «Լվա ինքդ» ավտոլվացման կետում հայտնաբերվել է տղամարդու դի

Shamshyan.com-ը գրում է․ Հոկտեմբերի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 16։00-ի սահմաններում ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել Սպիտակ քաղաքի Երևանյան խճուղի 66/68 հասցեի ավտոլվացման կետի սեփականատիրոջ կողմից, ով հայտնել է, որ «Լվա ինքդ» կետում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Սպիտակի բաժնի պետ Մալաքյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Մացակ Փանոսյանի և ավագ քննիչ Մուքոյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները նշված «Լվա ինքդ» ավտոլվացման կետում MAN մակնիշի բեռնատարի մոտ հայտնաբերել են Երևանի բնակիչ 63-ամյա Սարգիս Սարգսյանի դին։  Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիակի արտաքին զննությամբ՝ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Գանա Լոջիստիքս» ՍՊԸ-ում։