Մամուլ

Սպիտակում​ շունը հարձակվել է 8-ամյա երեխայի վրա․ նա ծայրահեղ ծանր վիճակում է

Սպիտակում​ շունը հարձակվել է 8-ամյա երեխայի վրա․ նա ծայրահեղ ծանր վիճակում է

Սպիտակի բժշկական կենտրոնից Bavnews.am-ին հայտնում են, որ ժամը 12։20-ի սահմաններում Սպիտակի թաղամասերից մեկում ​շունը հարձակվել է 8-ամյա երեխայի վրա և պատճառել ​մարմնական բազմաթիվ ​վնասվածքներ։

Մասնավորապես՝ դեմքի, գլխի և պարանոցի շրջանում, սուր արյունահոսությամբ, հեմոռագիկ շոկով։

Երեխան հիվանդանոց է ընդունվել ​լաթաձեւ պատռվածքներով՝ ​ծայրահեղ ծանր վիճակում։

Փոքրիկն անմիջապես տեղափոխվել է վիրահատարան։ Ողջ բուժանձնակազմը մայրապետից մինչև վիրաբուժական թիմ՝ շարունակում են պայքարել ​երեխայի կյանքի համար։

Ավելի քան 1.5 ժամ տևած վիրահատությունն ավարտվել է։

Երեխայի վիճակը գնահատվում է ծանր: Շարունակում է ստանալ անհրաժեշտ բուժօգնություն:

Երեխայի՝ հիվանանոց ընդունվելուց րոպեներ անց նույն թաղամասից շան կծած վերքերով հիվանդանոց է ընդունվել ​եւս մեկ քաղաքացի։ Նրան ցուցաբերվել ​է անհրաժեշտ առաջին բուժօգնություն, որից հետո դուրս է գրվել հիվանդանոցից։ ​

Փոքրիկի առողջական վիճակի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Կիսվեք էջում