«Սուքիասյանին հարցրեք՝ ծննդյանս օրը Ալեն Սիմոնյանին նվերով ուղարկե՞լ է подъезд-իս մոտ»․ Արմեն Աշոտյան (Տեսանյութ)

«Մի օր որ տեսնեք Խաչատուր Սուքիասյանին, հարցրեք՝ դիմե՞լ ես անձնական խնդրանքով Սերժ Սարգսյանին, որը գտնվել է Արմեն Աշոտյանի այդ ժամանակվա պաշտոնեական լիազորությունների տիրույթում»,- այսօր ասուլիսի ժամանակ, ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին անդրադառնալով՝ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ապա խոսքը շարունակելով՝ ասաց`

«Հետո քեզ ուղարկե՞լ են Արմեն Աշոտյանի մոտ, որ էդ խնդրովդ զբաղվի, հետո Արմեն Աշոտյանը օրենքի շրջանակներում օգնե՞լ է քեզ, հետո դու շնորհակալ եղե՞լ ես, հետո հրավիրե՞լ ես ինձ ձեր տուն՝ հաց ուտելու, հետո ինձ նվեր տվե՞լ ես մեծ լավ նկար, ի դեպ՝ այդ նկարը հետո վերանվիրել եմ Վեհափառին։

Հետո մենք ընկերություն արե՞լ ենք, հետո դու ինձ քո մեքենայով Մելիք-Ադամյան 2 իջացրե՞լ ես, իսկ Սերժ Սարգսյանի կենացները խմո՞ւմ էիր, իսկ Նիկոլին փնովո՞ւմ էիր էն ժամանակ, իսկ Ալեն Սիմոնյանին ծննդյանս օրով իմ подъезд-ի մոտ նվերով ուղարկո՞ւմ էիր, ուրիշ բան չմտածեք՝ վերնաշապիկ և փողկապ էր, երկուսն էլ, կներեք, պարո՛ն Սուքիասյան, դուրս չէր եկել, վերանվիրել եմ»։

Տեսանյութը ստորև