Սուպեր Սաքոն բաժանվե՞լ է նշանածից

Սուպեր Սաքոն բաժանվե՞լ է նշանածից

Lurer.com-ը գրում է․ ԱՄՆ-ում բնակություն հաստատած ռեփեր Սուպեր Սաքոն և իր նշանածը՝ Lolarim-ը կարծես թե բաժանվել են: Նրանք հեռացրել են ինստագրամյան իրենց էջերում տեղադրած համատեղ լուսանկարները:

Նշենք, որ զույգը նշանվել էր սեպտեմբերին: Նրանք իրենց էջերում պարբերաբար լուսանկարներ էին հրապարակում և սիրո խոստովանություններ անում: 

Հիշեցնենք, որ Սուպեր Սաքոն և իր նախկին կինը երկարատև ամուսնությունից հետո վերջերս բաժանվել էին: Նրանք ունեն երկու երեխա: