Սոդան հրաշալի միջոց է աչքերի տակի փոսիկները և սև շրջանակները վերացնելու համար

Սոդան հրաշալի միջոց է աչքերի տակի փոսիկները և սև շրջանակները վերացնելու համար։

Կանայք ու աղջիկները հաճախ բողոքում, անհանգստանում են աչքերի տակի փոսիկների և սև շրջանակաների համար։ Բայց դրանց համար կա սոդայով հրաշալի միջոց, որը կարող եք պատրաստել ինքնուրույն, տանը և զերծ մնալ տոնային քսուկների մեծ քանակությունից։

1․ Առաջին միջոցը պատրաստելու համար անհրաժեշտ է՝ շատ քիչ քանակությամբ, ցանկացած սնուցող կրեմ և թեյի գդալի ծայրով սոդա։ Խառնեք միմյանց ու քսեք աչքերի շուրջ։ Երբ անցնի 10-15րոպե, պետք է լվանաք գոլ ջրով։

2․ Երկրորդ միջոցը պատրաստելու համար անհրաժեշտ է՝ 1թեյի գդալ սոդա, 1սուրճի բաժակ տաք ջուր կամ որևէ խոտաբույսով պատրաստված թեյ։ Երբ խառնելուց հետո սոդան արդեն կլուծվի, թաթախեք բամբակյա բարձիկները բաժակի մեջ և դրեք աչքերին։ 15րոպե անց կարող եք վերցնել ու լվանալ տաք ջրով։

Այս միջոցներից որևէ մեկը կիրառելու դեպքում, պետք է կրկնեք շաբաթվա մեջ 2-3 անգամ և կամաց-կամաց կտեսնեք արդյունքը։