Սյունիքի մարզում 60-ամյա վարորդը բեռնատարով կողաշրջվել է, ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց

Սյունիքի մարզում 60-ամյա վարորդը բեռնատարով կողաշրջվել է, ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց

Shamshyan.com-ը գրում է․Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 08։20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 60-ամյա Սեդրակ Հ-ն իր վարած Mitsubishi Kanter Fuso մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 203 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է մեքենայի կառավարումը և կողաշրջվել ճանապարհի աջակողմյան ուղեմասում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Սեդրակ Հ-ն և ուղևոր՝ Երևանի բնակիչ, 57-ամյա Լ. Պ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի Աղիտուի զինվորական հոսպիտալ։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Սուրեն Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով վիրավորներն ամուսիններ են։