Սյունեցիները փակել են Երևան-Մեղրի մայրուղին

Սյունեցիները փակել են Երևան-Մեղրի մայրուղին

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Ազգային ժողովրդավարական բևեռի մամուլի ծառայությունը։

«Սյունիքի մեր հայրենակիցները փակել են Երեւան-Մեղրի մայրուղին՝ ի աջակցություն Սասնա Ծռեր խմբի անդամների:

Նշենք, որ այսօր` մայիսի 28-ին, Հայաստանի Հանրապետության անկախության 104-րդ տարեդարձի օրը, ձերբակալվել են Սասնա Ծռեր խմբի անդամներ Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արեգ Կյուրեղյանը, Սեդրակ Նազարյանը, Էդվարդ Գրիգորյանը, Գագիկ Եղիազարյանը, Պավել Մանուկյանը»։