Սկանդալային ձայնագրություն. մանկապարտեզի տնօրենն աշխատողներին հեռացրել է դրամահավաքներին չմասնակցելու պատճառով (տեսանյութ)

Երևանի թիվ 92 մանկապարտեզը, որտեղ մի քանի տարի է՝ գործում է ներառական խնամքի կարիք ունեցող երեխաների համար նախատեսված մասնաշենքը՝ հատուկ մանկավարժներով, հայտնվել է հերթական սկանդալի կիզակետում։ Ներառական հատվածի մոտ 10 հատուկ մանկավարժ աշխատանքից հեռացվել է տնօրեն Կարինե Հարությունյանի ու իրենից ավելի բարձրերի համար կազմակերպված դրամահավաքներին չմասնակցելու, մանկապարտեզի ներսում տեղի ունեցող արատավոր երևույթները բացահայտելու համար։

«Առաջին լրատվական»-ն ամիսներ առաջ լուսաբանել է հենց մանկապարտեզում մանկավարժների ու ծնողների ներկայությամբ տեղի ունեցած վիճաբանությունը, որի ժամանակ տնօրենը հրաժարվեց մեզ մեկնաբանություն տրամադրել։

Այսօր մեզ կրկին դիմած մանկավարժները, ովքեր արդեն աշխատանքից հեռացվել են, բարձրաձայնում են, որ մանկապարտեզում տեղի են ունենում բացասական երևույթներ։ Ներառական խնամքի ու ուշադրության կարիք ունեցող երեխաների իրավունքները խախտվում են։ Մանկավարժներից մեկը պատմեց, որ աշխատակիցների անուշադրության պատճառով հաշմանդամություն ունեցող երեխաներից մեկը դուրս էր եկել մանկապարտեզից, նրան մի կերպ են կարողացել փրկել մեքենայի տակ ընկնելուց, և այդ ամենը՝ անուշադրության պատճառով։

Աշխատակիցները, ովքեր չցանկացան այս անգամ տեսախցիկի առաջ խոսել, մեզ հայտնեցին ու տրամադրեցին մի ձայնագրություն, համաձայն որի՝ մանկապարտեզի տնօրենը իրենց հետ խոսակցության ժամանակ խոստովանել է, որ իր համար դրամահավաքներ են եղել, ու որ այդ մանկավարժները աշխատանքից հեռացվել են գումարներ չտալու ու ոստիկանությունում բողոքներ գրելու համար։

Մեզ տրամադրված ձայնագրությունից պարզ է դառնում, թե տնօրենն ինչպես է աշխատակիցներին հանդիմանում իր կամ փոխտնօրենի կամ այլ արժանավոր մարդկանց համար դրամահավաքներին չմասնակցելու պատճառով:

Աղբյուր՝ 1in.am

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...