«Սիրո մթնոլորտում մենք առաջնորդվելու ենք օրենքով և իրավունքով». Արայիկ Հարությունյան

Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը  այսօր լրագրողներին պատմեց, որ Չարենցավանում  իրավիճակը հանդարտվել է, մարդիկ անցել են իրենց բնական աշխատանքին․

«Տնօրենը իր դիմումը հետ է վերցրել, իրենց դիմումները հետ են վերցրել նաև ուսուցիչները , ծնողները։ Իրավիճակը խաղաղվել է, դասապրոցեսը շարունակվելու է»։

Ըստ Արայիկ Հարությունյանի, սա հերթական ընտրություն էր, և չկար որևէ քաղաքական ենթատեքստ․ «Հիմա մենք մեծացնում ենք Ծնողական կոմիտեների հնարավորությունները, ավելանավում են դրանց անդամների թիվը, և այս ամնեը նրա համար, որ խնդիրները օրենքի գերակայության պայմաններում լուծվեն»։

Նախարարի պաշտոնակատարը նաև հիշեցրեց, որ այն լուծումները, որոնք առաջարկեց վարչապետը, մեկ շաբաթ առաջ և նախարարությունը, և մարզպետարանը,առաջարկել էին, սակայն վարչապետը խոստացել էր, որ կգա, եկավ և իրադրությունը խաղաղվեց։

Լիանա Մարտիրոսյան