Սիսիանում 16-ամյա աղջիկը իրեն գետն է նետել հոծ բազմության աչքի առաջ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 10։00-ի սահմաններում Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչներ Սուրեն Վարդանյանն ու Վահե Աբգարյանը ծառայության ժամանակ շրջագայություն են կատարել Սիսիան քաղաքի Գարեգին Նժդեհի և Իսրայելյան փողոցները կապող կամրջի հարևանությամբ, երբ նրանց են մոտեցել մի քանի քաղաքացիներ և հայտնել, որ մի հոգի անցել է կամրջի մետաղապատնեշի վրա, դեպի Որոտան գետն ու հավաքվածներին հայտարարում է, որ չմոտենան իրեն, քանի որ ցանկանում է ինքնասպանություն գործել։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը: Ժամանել են նաև ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ Սիսիանի ոստիկանապետ Արմեն Մարկոսյանի գլխավորությամբ: Մինչ ոստիկաններն ու փրկարարները կբանակցեին աղջկա հետ՝ նա իրեն նետեց գետը:

Ի շնորհիվ ոստիկանների և փրկարարների ճիշտ կաղմնորոշման, անմիջապես մի քանի փրկարար ու ոստիկան նետվել են գետը և երեխային, ով Սյունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 16-ամյա Արփինե Ա.-ն է, դուրս բերեցին գետից և օպերատիվորեն ժամանած Սիսիանի հիվանդանոցի հերթապահ խումբը երեխային տեղափոխեց հիվանդանոց:

Փաստի առթիվ ոստիկանության Սիսիանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ըստ նախնական տվյալների՝ երեխան օրեր առաջ էր գյուղից եկել Սիսիան՝ իրենց բարեկամի տուն:

Մեկնաբանել
Loading...