Մամուլ

Սերժ Սարգսյանն Արցախում հանդիպել է Բակո Սահակյանին. Քոչարյանի կալանավորումն անակնկալ է եղել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի էլեկտրոնային տարբերակում կարդում ենք. «Օրեր առաջ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Իտալիայից վերադարձել էր Հայաստան: Սարգսյանը կարճ ժամանակ մնացել էր Երեւանում, այնուհետեւ մեկնել Արցախի Հանրապետություն՝ տեսակցելու մորը: Մեր տեղեկություններով այնտեղ գտնվելու ընթացքում Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Արցախի ղեկավարության հետ: Հանդիպումների ընթացքում քննարկել են Արցախի ներկա վիճակը, ընթացող զարգացումները, ինչպես նաև՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը, որը եւ՛ Բակո Սահակյանի, եւ՛ Սերժ Սարգսյանի համար անակնկալ է եղել: Այնուհետեւ քաղաքական զրույցները շարունակվել են նաեւ ճաշի սեղանի շուրջ»:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա էլեկտրոնային համարում

Կիսվեք էջում