Սերժ Սարգսյանի խնամու ԲԿ-ում հայտնաբերվել են խախտումներ - Bavnews.am

Սերժ Սարգսյանի խնամու ԲԿ-ում հայտնաբերվել են խախտումներ

Սերժ Սարգսյանի խնամու՝ Արա Մինասյանի ղեկավարած Սուրբ Գրիգոր Լուսավորից ԲԿ-ում հայտնաբերվել են խախտումներ, որոնց մասին հաղորդագրություն է ուղարկվել դատախազություն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ ԲԿ-ում չբուժված հիվանդների համար գումարներ են գանձվել պետությունից։ Խոսքը մոտ 300  մլն դրամի մասին է։

Նախարարը նշեց, որ ստուգումները շարունակվելու են, առաջիկայում ստուգումներ կլինեն «Էրեբունի», «Աստղիկ», «Արմենիա» ԲԿ-ներում։