Մամուլ

Սերժ Սարգսյանի խնամին դատի է տվել առողջապահության նախարարին. «Ժողովուրդ»

Սերժ Սարգսյանի խնամին դատի է տվել առողջապահության նախարարին

Սերժ Սարգսյանի խնամին՝ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանը, դատի է տվել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Մինասյանը Թորոսյանի դեմ օգոստոսի 24-ին դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով, որ նախարարը հրապարակայնորեն ներողություն խնդրի և զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքի:

«Այս գործը քննելու է դատավոր Սարգիս Երիցյանը: Բանն այն է, որ հուլիսի 27-ին նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ աշխատանքից հեռացնում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ղեկավար Արա Մինասյանին, քրեաիրավական բնույթի մեղադրանքներ ներկայացրեց ոչ միայն Արա Մինասյանի, այլև բժշկական կոլեկտիվի հասցեին»:

Առավել մանրամասը օրաթերթի այսօրվա համարում։

Կիսվեք էջում