Սերժ Սարգսյանը հողերը հանձնելու դավաճանական գործողություններ էր կատարում. Սասնա ծռեր Տեսանյութ

Սերժ Սարգսյանը հողերը հանձնելու դավաճանական գործողություններ էր կատարում։ Այս մասին այսօր ՊՊԾ գնդի գրավման 3-րդ տարելիցի առիթով հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանը: 

«Այս օրը համարում եմ ժողովրդի հաղթական օրերից մեկը. մեր գործողությունները բխել են հայ ժողովրդի սրտից և ուղղված են եղել մեր նպատակների իրականացմանը:

Շնորհավորում եմ բանտում գտնվող մեր ընկերեներին ՝ Սմբատ Բարսեղյանին, Արմեն Բիլյանին, և ոչ միայն նրանց, այլև Վարդուհի Վարդանյանին, և շուտ ազատություն մաղթում»։