Սերենա Ուիլյամսը խոստովանել է, որ «Ռոլան Գարոսի» մրցաշարում օգտագործել է արգելված խթանիչներ

Հանրահայտ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը մեկնաբանել է մասնավորապես 2015թ.-ին կայացած մրցաշարին առնչվող տեղեկատվությունն արգելված խթանիչների վերաբերյալ:

«Իմ դոպինգ-տեստերի արդյունքները երբեք դրական չեն եղել: Իմ պարագայում միշտ եղել են թերապեֆտիկ բացառություններ:

Կարող եք ստուգել փաստերը: Ես չէի վերադառնա «Ռոլան Գարոսի» մրցաշար, եթե չստանայի որոշակի միջոցներ ընդունելու թույլտվություն: Եթե հիշում եք, 2015թ.-ին ես չափազանց հիվանդ էի»,- հայտարարել է Սերենա Ուիլյամսը: